Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Կիրակի 27 Օգոստոս 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում  ընդունեց Զւեցիրիոյ Աւետարանական Եկեղեցու վերապատւելի Ժան-Քլոդ Բասսէթ, որ Համաշխարհային Եկեղեցիների խորհրդի երկխօսութեան պատւիրակութեան անդամ է եւ տարիների ծանօթն է առաջնորդ Սրբազանին։

Սրբազան հայրը իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց իր այցելութեան առիթով եւ միասին զրուցեցին միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութիւնների այժմէականութեան եւ հրամայական պահանջք լինելու իրողութեան մասին։ Խօսւեց նաեւ վերջերս Թեհրանում Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդի եւ Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի միջեւ տեղի ունեցած երկխօսութեան արդիւնաւէտութեան մասին։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ