Զեկոյց Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից

Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը (Հանրային Կապը) ստացել է զեկոյց Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից, իրենց կատարած աշխատանքների վերաբերեալ:  Ստորև ներկայացւում է սոյն զեկոյցը՝

Ս.Մինաս Եկեղեցական Խորհուրդի նոր կազմը գործի անցաւ 2015 թւի Մայիս ամսից:  Խորհուրդը բաղկացած Է հետևեալ 7 անդամներից՝

  1. Արսէն Խոսրովեան՝ ատենապետ
  2. Ռուբինա Ասլանեան՝ փոխատենապետ
  3. Ժանետ Կարապետեան՝ ատենադպիր
  4. Արմէն Սաբահգուլեան՝ գանձապահ
  5. Սեդա Ռաթէոսեան՝ գոյքապահ
  6. Մեդիկ  Իւսեֆի՝ անդամ
  7. Անօ Մուրադխանեան՝ անդամ

Ս. Մինաս Եկեղեցում անցեալ 6 ամսւայ ընթացքին տեղի են ունեցել 20 պսակադրութիւններ, նշանադրութիւններ, մկրտութիւններ եւ հոգեհանգստեան արարողութիւններ, որը բաւականին մեծ քանակ է այս փոքրիկ քաղաքամաում:

Կատարւած աշխատանքներից են՝

  1. Խաղող Օրհնէքի ծիսակատարութիւն եկեղեցում:
  2. Որոշւել է եկեղեցին, շաբաթւայ բոլոր օրերին բաց պահել հաւատացեալների համար:
  3. Ունեցել ենք հանդիպումներ, Թեմական Խորհուրդի կապ՝ պրն.Վարդան Բաբախանեանի հետ, և նորոգութիւնների առաջարկութիւններ ենք ներկայացրել Թեմական Խորհրդին:
  4. Ժողով ենք ունեցել Գերաշնորհ Սրբազան Հօր հետ, որը այցելելով Ս. Մինաս Եկեղեցի մօտից ծանօթացել է մեր դժւարութիւններին:
  5. Նպատակադրել ենք սրահ կառուցել, որը շատ հարկաւոր է եկեղեցու և Վանաքի համայնքի համար:  Այս պարագայում հանդիպում ենք ունեցել շրջանի քաղաքապետարանի պաշտօնեաների հետ, որոնք խոստացել են ոչ մի օգնութիւն չխնայել:
  6. Որոշւած է մի ցուցակ պատրաստենք Վանաքի համայնքի  ընտանիքներից և տարբեր կրօնական տօնակատարութիւնները (sms)-ով տեղեկացնել ժողովուրդին, որպէսզի խրախոսւեն և աւելի շատ եկեղեցի այցելեն:
  7. Շրջանի բարերարներից նւիրել է քահանայի շրջառի եւ դպրաց դասի հագուստների կտորները:
  8. Երկու բարերարների օգնութեամբ պատրաստւել են եկեղեցու ժողովարանի վարագոյրները և նորոգւել են դռները:

Մենք աշխատում ենք բարերարներ գտնել, եկեղեցու պատերի, պահակի տնակի և սրահի նորոգութիւնների և առանձին լւացարան կառուցելու համար:

Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական Խորհուրդը իր ջանքն է գործադրում աւելի օգտակար լինել և կարելիին չափ ծառայելու համայնքին: