ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Ս. Աստւածածին եկեղեցու գմբէթի եւ այլ մասերի վերանորոգութիւնը աւարտւել է եւ այժմ ներքին դասաւորումներն են կատարւում։

Այս առիթով յառաջիկայ ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. պատարագ։ Պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:30-ին

Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին

Քարոզ՝ ժամը 11:00-ին

Սիրով հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին ներկայ լինելու եւ մասնակցելու կրօնական արարողութեանց եւ լսելու Սրբազան հօր պատգամը։

Յայտնենք նաեւ որ այդ օրը ակնկալւում է պետական պատասխանատուների ներկայութիւնը։