ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ժողովրդական Աստւածաշնչական Լսարանների Վերսկսում

Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրամանով, Կրօնական Խորհրդի որոշումով եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի համագործակցութեամբ, երկուշաբթի 2 Հոկտեմբերից վերսկսելու ենք 2017-2018 տարեշրջանի ժողովրդական Աստւածաշնչական լսարաններն ու սերտողութիւնները, որը կատարելու է թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը:

Աստւածաշնչական լսարանները երեք տարբեր քաղաքամասերում տեղի են ունենալու հետեւեալ ժամանակացոյցով.-

1. Սասուն քաղաքամաս՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, ամէն երկուշաբթի 

երեկոյեան ժամը 5:30-ին: 

2. Կենտրոն՝ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, ամէն երեքշաբթի 

առաւօտեան ժամը 10:30-ին:

3. Զէյթուն քաղաքամաս՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, ամէն չորեքշաբթի

երեկոյեան ժամը 5:30-ին:

Սիրով հրաւիրում ենք բոլորիդ ներկայ գտնւելու ներկայացւելիք լսարաններին եւ հնարաւորինս օգտւելու, լիցքաւորւելու, սովորելու, լուսաբանւելու ու մխիթարւելու մատուցւած Աստւածաշնչական, կրօնական, ծիսական, շարականագիտական, աղօթքի, բարոյական, ընկերային եւ այլ հարցերի մասին մատուցւած ուսուցումներից, ինչպէս նաեւ՝ աւարտին ընձեռնւած հարց-պատասխանի առիթից:

Թ.Հ.Թ Կրօնական Խորհուրդ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com