ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 22 Սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու  եւ  այդ  առիթով  քարոզելու է Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական փոխանորդ):

Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեանց եւ հաղորդւելու օրւայ խորհրդով: