«Գոհար» միջնակարգ տղ. դպրոցի 2016-2017 տարեշրջանի տարեվերջի հանդէս

2017  թւականի յունիսի 22-ին տեղի ունեցաւ «Գոհար» միջնակարգ տղայոց դպրոցի 9-րդ եւ Գ դասարանցիների 2016-2017 թւականի ուսումնական տարեշրջանի աւարտական հանդէսը:

 Սոյն միջոցառմանը ներկայ էին Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վեր. Սերգէյ Շահվերդեանը,  Թ. Հ. թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչ պրն. Սարօ Աւագեանը, դպրոցի տեսուչ պրն. Վահէ Բաբայեանը, փոխտեսուչ  պրն. Հայրիկ Աղանեանը, հայոց լեզւի ուսուցիչ պրն. Նորիկ Ղարաբէգեանը, ծնողական  խորհրդի անդամները, աւարտած աշակերտները՝ իրենց ծնողների ներկայութեամբ:

 Ծրագիրը յագեցւած էր գեղարւեստական գեղեցիկ համարներով եւ աշակերտութեան կատարումներով, որը ներառւած էր երգ, ասմունք, աշակերտական խօսք, երգչախմբային կատարում, սլայդների ցուցադրում եւ ծրագրի աւարտին տեղի ունեցաւ գնահատագրերի յանձնում՝ պատւարժան հիւրերի ձեռամբ: 

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում պատկերներ սոյն ձեռնարկից:

«Գոհար» միջնակարգ տղ. դպրոց