ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ՆԱՅԻՐԻ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ» ԴՊՐՈՑ

Երեքշաբթի 19 Սեպտեմբեր 2017-ին Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական Խորհրդի ներկայացուցիչները այցելեցին Նայիրի-Սողոմոնեան դպրոց։

Հանդիպմանը ներկայ էին դպրոցի տեսուչ պրն. Բահիրային եւ փոխ տեսուչ պրն. Ֆրէդ Աբրահամեանը։ Նախ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռոբերթ Բեգլարեանը հետաքրքրւեց վերջին օրերում դասարանների աշակերտութեան թւի աւելացման եւ ընդհանրապէս դպրոցին վերաբերող հարցերով։ Դպրոցի տեսուչ պրն. Բահիրայի-ի կողմից բացատրւեց կատարւած աշխատանքների մասին։ Եղան մտքերի արտայայտում եւ տրւեց հարկ եղած ուղղութիւններ։ Այնուհետ Թեմական եւ Կրթական Խորհուրդների ներկայացուցիչները այցելեցին դասարանները եւ մտքերի փոխանակում տեղի ունեցաւ դպրոցի ներկայ ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ։

Ծնողները արծարծեցին մի շարք մտահոգութիւններ դպրոցի հնարաւորութիւնների եւ գոյքերի մասին, խոստաւցւեց շուտով վերատեսութիւն կը տրւի Կրթական Խորհրդի միջոցով։

Հանդիպմանը մասնակցում էին Թեմական Խորհրդից պարոնայք՝ Ռոբերթ Բեգլարեան եւ Արմէն Սիմոն Խաչիկեանը եւ Կրթական Խորհրդից պարոնայք՝ Սարօ Աւագեան, Նարբէ Աբուլեան եւ Սեւան Զոհրաբեանը։