ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Հինգշաբթի հոկտեմբեր 12, 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։

Տկն. Մարգարեանը զեկուցեց «Ակունք»-ի աշխատանքների մասին, զեկուցեց նաև ապագայ ծրագրերի և Ակունքի շէնքի 3-րդ յարկի շինարարական աշխատանքների գծով բացատրութիւններ տւեց Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տկն. Մարգարեանի աշխատանքները և յաջողութիւն մաղթեց իր դաստիարակչական աշխատանքների մէջ: