Դպրոցական Աշակերտների այցը «Արտակ Մանուկեան» Թանգարան

Թւականիս չորեքշաբթի հոկտեմբերի 11-ի առաւօտեան, Մարիամ Հայոց Տղայոց Համալիրի աշակերտները, դպրոցի ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի անդամների հետ, շուրջ 60 հոգանոց մի խումբ, այցելեցին «Արտակ Մանուկեան» Ազգային թանգարան:

Աշակերտներին ուղեկցում էին նաև դպրոցի տեսուչ՝ պրն. Զամանեանը և փոխտեսուչ՝ պրն. Արա Աւետեանը:

Նոյն օրը, կէսօրին, թանգարան այցելեցին նաև թանգարանին կից Ռոսթամաբադ պարսկական դպրոցից շուրջ 20 աշակերտներ: Աշակերտներին ուղեկցում էր իրենց անգլերէն լեզւի ուսուցիչը: