Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի 25 հոկտեմբեր 2017-ի կէսօրին Սրբազան հայրն ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ տկն. Արուս Սարգսեանին:

Տկն. Սարգսեանն եկած էր Սրբազան Հօր հովանաւորութիւնն առնելու իր պարախմբի հիմնադրման 35-ամեակի ծրագրի համար: Նա Սրբազան Հօրը նաև յայտնեց թէ իր գործունէութեան 50-ամեակի առիթով գնահատւել է ՀՀ Սփիւռքի և Մշակույթի նախարարութիւնների կողմից:

Սրբազան հայրը իր ուրախութիւնը յայտնեց եւ ջերմօրէն շնորհաւորեց տկն. Արուսին և նորանոր յաջողութիւններ մաղթեց իրեն: Նաև յայտնեց իր հովանաւորութիւնը պարախմբի 35-ամեակի առիթով: