Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հայ ուսուցչի մեծարման երեկոյ

Սրբոց Թարգմանչաց տօնը համայնքում նշանաւորւում է ոչ միայն միութիւնների յարկի տակ կազմակերպւող զանազան միջոցառումներով, այլեւ Մեսրոպեան բառն ու բանը մեր մատաղ սերնդին փոխանցող հայ ուսուցչի մեծարումով:

Տարիների աւանդոյթի վերածւած այս միջոցառումը, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. թեմի Կրթական խորհրդի, իրականացաւ հոկտեմբերի 25-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: Ծրագրի գեղարւեստական բաժնի իրականացումը վստահւած էր մատաղ սերնդի ներկայացուցիչներին, որոնք լաւագոյնս ներկայացրին այն:

Ընթացքում գնահատւեցին ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած չորս ուսուցչուհիներ՝ Մադլէն Մանուկեանը, Վիոլետ Այւազեանը, Փոլետ Աղախանեանը եւ Արտեմիս Մկրտչեանը, Կրթական խորհրդի անցեալ տարիների ատենապետները եւ Իրանի պետական համալսարանի մուտքի քննութեան արւեստի ճիւղում, երկրի մակարդակում երկրորդ տեղը զբաղեցրած Էւիտա Առաքելեանը:

Յայտագիրը յագեցած էր ոչ միայն գեղարւեստական կատարումներով, Կրթական խորհրդի կողմից անցեալ մէկ տարւայ ընթացքում տարած աշխատանքները ներկայացնող տեսաժապաւէնի ցուցադրութեամբ, այլ խօսքերով: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից ներկաներին խօսք ուղղեց խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը անդրադառնալով խորհրդի տարած աշխատանքներին եւ առգոյ խնդիրներին, հանգստի կոչւած ուսուցչուհիների անունից արտայայտւեց Մադլէն Մանուկեանը:

Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որը նախ ողջունեց ներկաներին եւ ապա անդրադառնալով Թարգմանչաց խորհրդին ասաց. «Այսօր մեր կեանքի լուսանցքի վրայ են մեր թարգմանիչները, ով ծանօթ է այսօր Ս. Մեսրոպին, Ս. Մովսէսին, Ս. Եղիշէին, Ս. Դաւիթ Անյաղթ փիլիսոփային, հարկ է մակերեսայնութիւնից հեռանայ եւ դառնայ դէպի խոր իմացութեան մեր մշակոյթի անմահ գործիչների»։ Այնուհետ Սրբազան հայրը կոչ ուղղեց ներկաներին վերատեսութեան ենթարկելու մեր կեանքը եւ այն շաղախելու Թարգմանչաց խորհրդով։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ