Հ.Հ. Սասուն Ազգային Երգի ու Պարի Խմբի Ղեկավարն Այցելեց Առաջնորդ Սրբազան Հօրը

Շաբաթ 28 հոկտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ՀՀ Արւեստի Դպրոցի Սասուն Ազգային Երգի ու Պարի ղեկավար՝ Անդրանիկ սարկաւագ Մանուկեանին:

Սարկաւագ Մանուկեանն մասնակցել էր Իսֆահանում Ս. Ամենափրկիչ Վանքի Յովսէփ Արիմաթացու եկեղեցու անւանակոչութեան և ուխտագնացութեան հանդիսութիւններին: Այս օրերին հիւրաբար Թեհրան գտնւելով, առիթը պատեհ համարելով, այցելել է Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրն ողջունելով սարկաւագին հետաքրքրւեց նաև իր ազգագրական ելոյթներով և նորանոր յաջողութիւններ մաղթեց իրեն: