Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 13-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Ուս. Չհարմահալ Միութեան Վարչութեան ատենապետ՝ պրն. Արշաւիր Քեշիշեանին:
Պրն. Քեշիշեանը եկած էր հայցելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը միութեան «Կարապ» պարային համոյթի ելոյթների համար:
Հանդիպումը առիթ եղաւ միասին զրուցելու միութեան գործունէութեան և տարած մշակութային աշխատանքների մասին: