Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր ցաւակցութիւնն է յայտնել Իրանի նախագահին՝ գրանցւած երկրաշարժի առիթով

Անթիլիաս – Երեքշաբթի նոյեբերի 14-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ՝ Հասան Ռոհանիին ուղղած իր նամակում, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու յատկապէս Իրանի հայ համայնքի, իր ցաւակցութիւնը յայտնեց Քերմանշահ նահանգում գրանցւած երկրաշարժի առիթով:

Իր ցաւակցական նամակում Վեհափառ Հայրապետը նշել է, որ բաժանում է իր եւ Իրանի ժողովրդի ու յատկապէս երկրաշարժի զոհերի ընտանիքների ու հարազատների խոր ցաւը՝ մաղթում խաղաղ ու ապահով կեանք շրջանի բոլոր ժողովուրդներին: