Թեհրանի Հայոց Թեմի Շինարարական Մարմնի Գործունէութեան Զեկոյց – 4

Շինարարական Մարմինը օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքին  իրականացրել է հետևեալ նորոգումները Հայոց Ազգային Շանթ-Մարեամեան ու Թունեան Տարրական դպրոցներում և Սասուն Մանկապարտէզում՝

Հայոց Ազգային «Շանթ-Մարիամեան» Դպրոցում՝

Օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին, իրականացւել են հետեւեալ աշխատանքները՝

1. Սրահների մէկտեղման  նպատակով, վերացւել է երկու սրահների բաժանող պատը

2. Սանհանգոյցը սրահից անջատելու նպատակով, աւելացւել է առանձին մուտքի փայտէ դուռ

3. Ներկւել են սանհանգոյցներն ու ընդհանուր հանդիպման սրահը

4. Շաղախալցւել են նախայարկի սանհանգոյցների յատակը

5. Ընդհանուր նորոգւել է շէնքի ջեռուցման մարդկոցները

6. Ներկւել են նախասրահի դուռն ու բակի պատերը

Հայոց Ազգային «Թունեան» դպրոց եւ «Սասուն» մանկապարտէզում՝

Հոկտեմբեր ամսւայ սկզբին, Մարմնի անդամներից այցելել են այս երկու կրթական օջախների տարածքբտրը եւ մանրամասն զեկուցագրեր ներկայացրել Թեմական Խորհրդին, որտեղ հիմնականում նշւել է շէնքերի հետ կապւած էլեկտրական համակարգերի, լարերի, օդորակիչների, օդափոխիչների, կաթսայատան, ջեռուցման, ջրամեկուսացման ու ջերմամեկուսացման համակարգերի եւ այլ տեխնիկական բաժինների թերաշխատ իրավիճակի մասին:

Աշխատանքի ապագայ ընթացքը եւ ներկայացւած նախահաշիւը մասամբ հաստատւել է Թեմական Խորհրդի կողմից եւ նախատեսւում է նորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել գարնան սկզբում: