«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի նոյեմբեր ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 170 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝
- 3 դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ՝ Հայոց Ազգային «Արաքս» դպրոցի աշակերտուհիներն իրենց հայոց լեզւի դասատուի ուղեկցութեամբ, ոչ հայկական Սալամ (سلام)և Ռոսթամաբադ (رستم آباد) դպրոցների աշակերտներն իրենց ուսուցիչների հետ
- «Պայման» եռամսեայ հանդէսի յանձնախմբի անդամ՝ դոկտ. Ղաւամէդդին Ռազաւիզադէն( دکتر قوام الدین رضوی زاده ), բանաստեղծ՝ Վարանդի ընկերակցութեամբ
- Իրան ժամանած «Էրէբունի» Պատմա-հնագիտական Արգելոց Թանգարանի «Կարմիր Բլուր» մասնաճիւղի վարիչ՝ դոկտ. Միքայել Բադալեանը, նաև դոկտ. Երւանդ Գրեկեանը Հ.Հ. Գիտութիւնների ակադեմիայի արևելագիտութեան ինստիտուտից
- Թեհրանի 8-րդ շրջանի Հրշէջի կայանից, շուրջ 40 կին աշխատողներ, պրն. Յովիկ Մինասեանի գլխաւորութեամբ
- «Ալզահրա» համալսարանից 20 ուսանողներ
- Ոչ հայկական տարբեր դպրոցների ուսուցչուհիներ, ընդհանուր 25 հոգի