Ռազմիկ Օհանեանը ղեկավարել է Իրանի սիմֆոնիկ նւագախմբի Քորալը՝ Իտալիայում

Իրանի  սիմֆոնիկ  նւագախումբը եւ Քորալ երգչախումբը գլխաւորութեամբ Անուշիրաւան Ռոհանիի եւ Ռազմիկ Օհանեանի, կատարումներով են հանդէս եկել Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմում:

Այս մասին ԻՍՆԱ լրատւական գործակալութիւնը վկայակոչելով Ռուդաքի ֆոնդի հաղորդմանը, նշել է նաեւ, որ կատարումները տեղի են ունեցել Հռոմի Սանտա Մարիա եկեղեցում:

Նւագախմբի կատարմամբ հնչել է նաեւ Քամքարների «Նահատակների», ինչպէս նաեւ Անուշիրաւան Ռոհանիի «Անձրեւի կաթիլները» եւ «Իրանական պարտէզ» ստեղծագործութիւնները, որոնք արժանացել են  հանդիսատեսի  ուշադրութեանը:

Նոյն աղբիւրը շարունակում է, որ  համերգը երկու երկրների Մշակոյթի նախարարութիւնների, ինչպէս նաեւ «Ռուդաքի» հիմնարկութեան եւ Հռոմի Սապիենզա համալսարանի երիտասարդների սիմֆոնիկ նւագախմբի միջեւ համաձայնութեան արդիւնք է:

Երեկոյթին ներկայ են եղել Իրանի Մշակոյթի նախարարութեան եւ «Ռուդաքի» կենտրոնի, ինչպէս նաեւ դեսպանութեան ներկայացուցիչները, Վատիկանի դեսպանը, եւ Իտալիայի Մշակոյթի նախարարութեան պատասխանատուները:

Ծրագիրը կրկնւել է Թեհրանի «Վահդաթ» օպերետային համալիրում, հինգշաբթի, դեկտեմբերի 7-ին:   

Լուրը քաղւած է «Ալիք»-ից