Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի հաստատումով և համագործակցութեամբ Գերեզմանատների Խորհրդի երկարատև աշխատանքների արդիւնքում բարեկարգւել է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատունը:
Նոյեմբեր ամսում իրականացւած աշխատանքներից են՝
- Ապահովւել է գերեզմանատան Ս. Ստեփաննոս եկեղեցու մուտքի դուռը
- Տեղադրւել է նոր սառնարան
- Ցանկապատւել է մայրուղուն յարող ճանապարհը