Թեհրանի Պահակազօրքի Ներկայացուցիչներն Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի 13 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին Թեհրանի Պահակազօրքի անձնուրացների հանրային կապի պատասխանատու՝ Կապիտան Ահմադ Աբադին, Պահակազօրքի Մշակոյթ եւ Ղուրան բաժանմունքի պատասխանատու՝ դոկտ. Ղորբանին այցելեցին թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին։ Սրբազան հօր եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչներին ու պատգամաւորներին պաշտօնապէս հրաւիրելու Թեհրանի յեղափոխութեան պահակազօրի նորանշանակ հրամանատար զօրավար Եազդիի կողմից կազմակերպած ճաշկերոյթին։

Հանդիպմանը ներկայ էր նաև Ի.Ի.Հ. խորհրդարանում, Թեհրանի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Պրն. Ղորբանին եւս իր հերթին ներկայացրեց իր բաժնի կողմից Ս. Ծննդեան առիթով իսլամ-քրիստոնեայ միասնական համոզումների հիմքի վրայ յօրինած երգը և Սրբազան հօրից խնդրեց Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում տւեալ երգի ձայնագրման արտօնութիւնը։

Որոշւեց յիշեալ խումբը եկեղեցում հանդէս գայ Հայր մեր Տէրունական աղօթքով եւ Խորհուրդ Մեծ եւ Այսօր Ձայնն Հայրական երգերով։

Սրբազան հայրը նաեւ մէջբերեց իսլամ-քրիստոնեայ ժողովուրդների միասնական եւ խաղաղ համակեցութիւնը եւ փառաբանական աղօթքների աստւածաբանական եզրերի նմանութիւններ, որոնք խթան են հանդիսանում երկու կրօնների ղեկավարութեան եւ հաւատացեալների հոգեւոր ու մտային մերձեցման։ Սրբազան հայրը նաեւ իր խօսքերի  մէջ խստիւ դատապարտեց վերջին օրերում ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից Երուսաղէմը որպէս Իսրայէլի վարչակարգի մայրաքաղաք սեպման որոշումը։

Ի վերջոյ յիշեալ միասնական ծրագրի վերաբերեալ Սրբազան հայրն իր հայրական խորհուրդները տալով, գնահատեց Պահակազօրկի նախատեսած ծրագիրը։