Նւիրատւութիւն «Արտակ Մանուկեան» Թանգարանին

Դեկտեմբեր ամսւան «Արտակ Մանուկեան» թանգարանը, որպէս նւիրատւութիւն ստացել է հետևեալ գոյքերը՝

- Տկն. Սանդուխտ Ղուկասեանը նւիրել է իր մեծմօր՝ Մարիամ Ազիզխանեանի ձեռքով գործւած մի գորգ 40*94 cm, գործւած 1890 թւին, Չհարմահալ գաւառի Սինագան գիւղում: Գորգը  վերանորոգւել է 2012 թւականին, Թեհրանում:

- Տկն. Ղուկասեանը նւիրել է նաև շուրջ 100 տարւայ հնութիւն ունեցող մի ջաջիմ: 

- Տկն. Աննա Բուչ-ից ստացւել է իր ձեռքով նկարած «Մայր Հայաստան»-ը, ոսկեգոյն շրջանակով, 75*102 cm. մեծութեամբ, նաև երեք կուժ հայկական զարդանաղշերով: