Կայացաւ Քաղաքացիական իրաւունքների հռչակագրի համաժողովը

Երեքշաբթի,  դեկտեմբերի 19-ի առաւօտեան, նախագահական պալատի հրաւէրով, Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի ներկայացուցիչներ՝ պարոնայք՝ Զօրիկ Կարապետեանն ու Հարմիկ Աւետեանը մասնակցեցին Քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հրապարակման առաջին տարելիցի առիթով կայացած համաժողովին:

Համաժողովին ներկայ էին նախագահի տեղակալները, կառավարութեան անդամները, նահանգապետները, Իրանում ապրող կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներն ու այլ բարձրաստիճան պաշտօնեաներ:

Համաժողովի ժամանակ նախարարները զեկոյցներով հանդէս եկան, որտեղ հիմնական ուշադրութիւնը դարձւած էին մարդու իրաւունքների, հիմնականում քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան հարցերին:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթում անդրադառնալով քաղաքացիական իրաւունքներին ընդգծեց՝ «Քաղաքացիական իրաւունքները, քաղաքացիական յարաբերութիւնների կարգաւորումն ապահովող համապարտադիր վարքագծի կանոններ սահմանող ամբողջութիւնն է, որը կազմում է իրաւունքի հիմքն եւ կանխորոշում է նրա բնոյթը»: Նա յաւելեց՝ «Քաղաքացիական իրաւունքների շրջանակում կառավարութեան համար չափազանց կարեւոր են տնտեսութեան, արատաքին քաղաքականութեան, միջուկային գործարքի եւ վիրտուալ աշխարհի հետ կապւած հասարակական անդորրի եւ անվտանգութեան ապահովումը»:

Դոկտ. Ռոհանին նաև կարեւորեց քաղաքացիական իրաւունքների պահպանումն ու նշեց՝ «Ցանկացած անձ պէտք է յարգի սահմանւած օրէնքն ու պարտաւորութիւններ ունենալով միւս մարդկանց եւ օրէնքի  նկատմամբ, պէտք է հետամուտ լինի օրէնսգրքում սահմանւած իրաւունքների խրախուսմանն ու պահպանմանը»: