Չորեքշաբթի դեկտեմբերի 28-ին, Հայոց Ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները, Ձմեռ Պապիկի և դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Ազգային Առաջնորդարան:
Աշակերտուհիները նախ վեր բարձրանալով, Ս. Ծննդեան և Նոր Տարւայ առիթով շնորհաւորեցին Սրբազան Հօրը և ուրախ ու տօնական երգերով զւարճացրեցին Առաջնորդ Սրբազանին:
Սրբազան Հայրը ողջունեց աշակերտուհիներին և մի-մի Աղօթագիրք և Յովհանու Աւետարան նւիրեց:
Ապա աշակերտուհիներն այցելեցին առաջնորդարանի բոլոր գրասենեակները և տօնական երգերով ուրախութիւն պարգևեցին աշխատակազմին: