Յայտարարութիւն

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան նոր տարւայ եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով շնորհաւորութիւններ է ընդունելու Ազգային Առաջնորդարանի դահլիճում հետեւեալ ժամանակացոյցով.-

Ա.- Երկուշաբթի 1 Յունւար 2018- Ամանոր

Առաւօտեան Ս. եւ անմահ պատարագից անմիջապէս յետոյ մինչեւ ժամը 2։00

Բ.- Շաբաթ 6 Յունւար 2018 Ս. Ծնունդ եւ Աստւածայայտնութիւն

- Առաւօտեան Ս. եւ անմահ պատարագից յետոյ մինչեւ ժամը 2։00

- Կէսօրից յետոյ ժամը 5-7

Զայս յայտնում ենք առ ի գիտութիւն։

Շնորհաւոր նոր տարի եւ Ս. Ծնունդ ։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ