Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի դեկտեմբերի 27-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց մշակոյթի Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ Ուալ Մոսլեմին պրն. Մահդի Թասխիրիին և տկն. Ռաշիդբէյգիին:

Պրն. Թասխիրին եկած էր Սրբազան Հօր հետ խորհրդակցելու յառաջիկայ տարւան կայանալիք Իսլամ-Քրիստոնեայ Համագումարի մասին, որը տեղի է ունենալու 2018 թւականի Մայիսին, Անթիլիասում:

Յայտնենք որ կազմակերպութիւնն ու Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւնը տարիներից ի վեր ունենում են համատեղ համագումար Թեհրանում և Անթիլիասում: