Հայ Նահատակների Մեծարում

Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին Թաջրիշում գտնւող Էմամզադէ Սալեհ-ում մեծարւեցին հայ նահատակ զինւորներ՝ Զորիկ Մուրադեանի և Ռազմիկ Խաչատրեանի մայրերը և Ալֆրէդ Գաբրիի հայրը:

Ծրագիրը կազմակերպել էր Ի.Ի.Հ. Բանակի Ցամաքային Ուժի «Նահատակների Որդիներ» հաւաքականութիւնը, որը Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, Թեմական Խորհրդի Անձնուրացների Յանձնախմբի համադրումով, հրաւիրել էին հայ նահատակ զինւորների ընտանիքներին:

Ծրագրի առանձին բաժնում դրւատանքի խօսքեր ասւեցին հայ նահատակների յիշատակին և մեծարւեցին նրանց ծնողները:

Ծրագրին ներկայ էին նաև Անձնուրացների յանձնախմբի անդամներ՝ Շահէն Միրզայեանսը և Արման Բանդարին: