Հայոց Ազգային Թունեան Դպրոցի Աշակերտուհիները Հ.Հ. Դեսպանատնում

Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին Հայոց Ազգային «Թունեան» Տարրական դպրոցի աշակետուհիները հրաւիրւել էին Հ.Հ. դեսպանատուն, մասնակցելու ամանորեան հանդէսին, որը կազմակերպւել էր դեսպանատան միջոցով:

Թւով 20 աշակերտուհիներ, դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Շաքէ Աւետեանի և ծնողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցութեամբ ներկայ եղան այս ծրագրին:

Հետաքրքիր և ուրախ մթնոլորտում աշակերտները երգեցին, պարեցին ու վայելեցին տօնական օր դեսպանատան յարկի տակ:

Թունեանի աշակերտուհիները նւիրեցին իրենց կողմից պատրաստւած կապոցները և ստացան նաև կապոցներ դեսպանատան ձմեռ պապիկից:

Աշակերտուհիները բարեմաղթանքներ տւեցին Հ.Հ. դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին, տկն. Անահիտ Շահվերդեանին և դեսպանատան անձնակազմին: Նաև իրենց գեղեցիկ ու մանկական շնչով խաղաղութիւն մաղթեցին Հայաստան աշխարհին:

Հայոց Ազգային «Թունեան» Դպրոցի փոխտեսուչ