Այցելութիւն «Քահրիզաք» Բարեսիրական Կենտրոն

Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի 26 դեկտեմբերի առաւօտեան, Թ.Հ. Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի «ԿՕՄ»-ի անդամները այցելեցին Թեհրանի «Քահրիզաք» Բարեսիրական Կենտրոն, մասնակցելու նոյն առիթով կազմակերպւած ծրագրին:

Ծրագրի աւարտին, անդամներն այցելեցին կենտրոնում բնակւող հայ ծերերին ու հիւանդներին և նւիրեցին յատուկ իրենց համար պատրաստւած կապոցները: