Սրբազան Հօր հանդիպումը Սահակեան Բարեսիրական կենտրոնում

Երեքշաբթի 26 դեկտեմբերի 2017-ի երեկոյեան, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այցելեց Սահակեան բարեսիրական կենտրոն:

Հանդիպման ներկայ էին Թեմական Խորհրդի անդամ՝ պրն. Արամ Նովշադեանը, Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը, Ծխատեր քահանայ՝ Արժ. Տէր Մաշտոց Խաչատրեանը, Սրբոց Վարդանանց եկեղեցու եկեղեցական խորհուրդը, Սահակեան Բարեսիրական Կենտրոնի վարիչ մարմինը և կենտրոնի բնակիչները:

Թ. Հ. Թ. կարիքաւորներին Օժանդակող Մարմնի ատենապետ՝ պրն. Մուշեղ  Ծատրեանը տեղեկութիւններ փոխանցեց Սահակեան Կենտրոնի երկրորդ և երրորդ յարկերի մաքրազարդման մասին և տեղեկացրեց թէ այդ բաժինների նախագիծը  պատրաստւել և յանձնւել է շինարարական մարմնին և Առաջնորդի ու Թեմական  Խորհուրդի համաձայնութեան պարագային կարելի է նոր վարչական ձև կիրառելով յանձնել ցանկացողներին: 

Ապա պրն. Ռազմիկ Այդինեանը փոխանցեց բնակիչների թւի և կեցութեան  վերաբերեալ: 

Սրբազան Հայրը առաջարկներ ներկայացրեց բնակիչներին զբաղւելու ընթերցանութեան և մշակութային աշխատանքներ կատարելու: 

Վարիչ մարմինը ընդառաջելով Սրբազան Հօր խորհուրդները խոստացաւ իր գալիք  աշխատանքների ծրագրի մէջ ներառելու և օր գործադրելու: