Նոր-Տարւայ Դիմաւորում

Շաբաթ, դեկտեմբերի 30-ին, Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների աշակերտներն և ուսուցչական կազմը դիմաւորեցին Նոր Տարին:

Ծրագրին ներկայ էին թեմի առաջնորդ Գեր. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը և պրն. Հրայր  Շահնազարեանը: 

Ծրագրի սկզբին ընթերցւեց Սրբազան Հօր պատգամը նոր տարւայ առիթով, այնուհետև աշակերտներն ընթերցեցին իրենց պատրաստւած նիւթերն ու շնորհակալական խօսքերը:

Համեստ ընդունելութեամբ աւարտւեց հայերէնագիտականի կազմի 2017- ի վերջին հանտիպումը:

Նիւթը և նկարները տրամադրել է Թալին Միրզախանեանը