Սրանից 9 տարի առաջ, 2006 թւականից, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, սկիզբ առաւ Իրանի համալսարաններում, բարձր նիշերով մուտք գործած աշակերտ-աշակերտուհիների գնահատման եւ նիւթական պարգեւատրման հանդիսութիւնը: Նմանօրինակ միջոցառում էր կազմակերպւել շաբաթ, դեկտեմբերի 19-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, ուր գնահատւեցին Պետական համալսարանների մուտքի քննութեան մէջ բարձր մակարդակ շահած 20 նորամուտ հայ ուսանողներ՝
1393 (2014) թւի Քննութիւն
1394 (2015) թւի Քննութիւն
Միջոցառման գեղարւեստական ծրագրում ելոյթներ ունեցան Փիւնիկ Քէշիշեանը «Հայրենիք» բանաստեղծութիւնը արտասանելով, Անիա Պետրոսեանը՝ գիթառով և Լէօ Ծատրեանը «Մենք» բանաստեղծութիւնը ասմունքելով:
Հրաւիրւեցին արտայայտւելու, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը և Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, որոնք շնորհաւորելով գերազանցիկներին, նորանոր յաջողութիւններ մաղթեցին իրենց: Դոկտ. Խանլարեանը խօսեց հայ հին ու նոր գիտական հպարտութիւնների մասին, որոնց ուղին շարունակւել է մինչ այսօր և հասել մեր երիտասարդներին: Նա շեշտեց՝ «Դուք այսպէս թէ այնպէս այս ուղղութեան մէջ շարժւող մարդիկ էք և արդէն թևակոխում էք լուրջ ասպարէզ»:
Ապա հերթաբար յանձնւեցին յաջողակ երիտասարդների նւէրները, իսկ վերջում Թ. Հ. Թ. Առաջնորդն ուսանողներին ուղղեց իր հայրական խորհուրդները: