Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առաջնորդ Սրբազան Հօր Ամանորեան Այցելութիւնը Հայկական Ծերանոցներ

Տարեց տարրը մեր իրականութեան մէջ հայ ընտանիքի ու ընկերութեան հիմքն ու արմատը հանդիսանալով, մեծ արժէք է ներկայացնում եւ ըստ այդմ էլ համապատասխան սիրոյ, յարգանքի ու գուրգուրանքի է կարօտ եւ արժանի։ 

Երանի՜ նրանց, ովքեր այդ գիտակցութիւնն ունեն, եւ որեւէ յարմար առիթի չեն զլանում իրենց ներկայութեամբ եւ այցելութեամբ ուրախացնելու, մխիթարելու եւ գօտեպնդելու մեր տարեց հայրերին ու մայրերին, որոնցից շատերը, դժբախտաբար, իրենց հարազատների կողմից լքւած ու անտեսւած՝ նրանց սիրոյ ու ներկայութեան պակասից տառապում ու ցաւում են։ Բայց հազա՜ր փա՛ռք Աստծու, որ մեր հայկական ծերանոցներում, ամէն իմաստով լաւագոյն հոգատարութիւնն է տրւում ու ընձերւում մեր տարեց մայրերին ու հայրերին, քոյրերին ու եղբայրներին, եւ ջերմ ընտանեկան մթնոլորտում անց են կացնում իրենց առօրեան։ 

Այս ծիրում, նրանք յատուկ տեղ եւ ուշադրութիւն են գրաւում Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի սրտում ու հոգում։

2018 թւի նոր բացւող տարւայ եւ Յիսուս քրիստոսի հրաշափառ ծննդեան եւ աստւածայայտնութեան զոյգ եւ բարեբաստիկ ուրախ տօների առիթով, երեքշաբթի 2 եւ չորեքշաբթի 3 յունւարի, Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը այցելութիւններ տւեց՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» հայկական երեք ծերանոցներին։ Այցելութիւնը կազմակերպւել էր Թերանի Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակի կողմից, յանձինս՝ տիկ. Շաքէ Եղիայեանի։ 

Առ այդ, Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին նաեւ առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը,  Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ՝ Արիապատիւ Տ. Սարգիս. եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վերպ. Սերգէյ Շահվերդեանը, ինչպէս նաեւ տօնական օրերի առիթով հիւրաբար Թեհրան գտնւող՝ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը։

Երեք ծերանոցներում էլ Հոգեւոր հայրերը իրենց ներկայութեամբ՝ աւելիով ջերմացրին տեղի բնակիչներին, իրենց քաջալերիչ խօսքերով, մաղթանքներով, երգերով ու աղօթքներով։ Ընթացքին տարեցները իրենք էլ խանդավառւած՝ երգեցին, պարեցին ու մաղթանքներ փոխանակեցին, յատկապէս՝ ձմեռ պապիի ներկայութեան, որը յատուկ եռանդով ու երգակցութեամբ ուրախացրեց բոլորին թէ՛ իր վարպետ թմբկահարումով, երգելով ու պարելով եւ թէ Միջ-Եկեղեցական Գրասենեակի կողմից պատրաստւած նւէրների բաշխումով, տարեցներին ու հաստատութեանց պաշտօնեաներին։

Այցելութիւնների առիթով «Սօսէ Մայրիկ» եւ «Ս. Գէորգ» Ծերանոցների հոգատարութիւնն ստանձնող Հայ կանանց Բարեգործական Միութեան անունից՝ տիկ. Անահիտ Զարգարեանը որպէս միութեան ատենապետուհի, բարի գալտեան խօսք արտասանեց, իր ուրախութիւնն ու երախտագիտութիւնը յայտնեց Առաջնորդ Սրբազան հօրն ու իր ընկերակիցներին, իրենց ցուցաբերած ուշադրութեան եւ այցելութեան համար, ինչպէս նաեւ բոլորի անունից տօնական օրերի առիթով շնորհաւորեց եւ բարեմաղթութիւններ փոխանցեց ներկաներին։ Նոյնպէս եւ «Չիլոյեան ծերանոցում» պատասխանատու մարմնի կողմից բարի գալստեան եւ երախտագիտական խօսք արտասանեց՝ պրն. Հենրիկ Յակոբեանը։ 

Թերանի Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ