Նոր Տարւայ դիմաւորում «Ա.Աւետիսեան» ազգային բուժարանի յարկի տակ

Երկուշաբթի, 2017 թւի դեկտեմբերի 25-ին, «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի նախաձեռնութեամբ, կենտրոնի պաշտօնեաները և բժշկական կազմը նշեցին Նոր Տարին և Ս. Ծնունդը:

Հանդիպման սկզբում բարեմաղթանքներով հանդէս եկան խնամակալ մարմնի ներկայացուցիչը  և բուժարանի տնօրէնը, ապա արտայայտւեցին նաև բժիշկները:

Ծրագրի ընթացքին գնահատագրերով պարգևատրւեցին բուժարանում աշխատող վաստակաւոր բժիշկներն ու պաշտօնեաները:

Ձեռնարկի աւարտին համեստ ընդունելութեամբ հիւրասիրւեցին ներկաները:

«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարան