Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Բանակի 26-ամեակին նւիրւած տօնական հանդիսութիւն՝ Թեհրանում

«Մեր բանակը միշտ պատրաստ է պահպանելու մեր ժողովրդին ու հայրենիքի սահմանները, սակայն մեր փափագն է եւ ձգտումը՝ խաղաղութեան եւ անվտանգութեան պայմաններում հարեւանների հետ ապրելը»:

Նման յայտարարութեամբ իր ելոյթն ամփոփեց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Հայոց Բանակի կազմաւորման 26-ամեակին նւիրւած հանդիսութեանը:
Վերջին 26 տարիներին հայկական տօնացոյցի ամենագունեղ օրերից մէկն է դարձել Հայոց Բանակի օրը՝ յունւարի 28-ը: Թեհրանում նոյնպէս բանակի օրը իւրովի տօնական դարձաւ իրանահայ համայնքի համար: Հ.Մ.Ա.Կ.-ի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում ՀՀ դեսպանութեան նախաձեռնած ընդունելութեանը մաս կազմեցին Իրանի զինւած ուժերի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Իրանում հաւատարմագրւած մի շարք երկրների դեսպաններն ու զինւորական կցորդները: Հանդիսութեանը մաս կազմեցին թեմիս առաջնորդն ու առաջնորդական տեղապահը, Թեմական խորհրդի ու Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների, գործարարների ներկայացուցիչները:

Արտաշէս Թումանեանը 1918 թւականին Հայաստանի Առաջին Հանրապետութեան ծնունդը կարեւորելով յաւելեց, որ թէեւ այն կարճ կեանք ունեցաւ, սակայն հիմք ծառայեց, որ այսօր՝ ունենանք կայացած եւ իր երրորդ տասնամեակը բոլորելու շեմին գտնւող Հայաստանի Հանրապետութիւնը: «Մեր չարչրկւած ժողովուրդը գիտակցում է իր պետականութեան եւ անկախութեան գինը, իսկ բանակն այդ պետականութեան ու տարածաշրջանում խաղաղութեան պահպանման ամենամեծ երաշխաւորն է»: Նա յաւելեց, որ որպէս բարիդրացիութեան եւ միջպետական յարաբերութիւնների կամքի լաւագոյն օրինակ կարելի է նշել Իրանի եւ Հայաստանի Հանրապետութիւնների կենսագործունէութիւնն ու համագործակցութիւնը բոլոր ոլորտներում:

Օրւայ կապակցութեամբ ելոյթ ունեցաւ նաեւ Իրանում ՀՀ ռազմական կցորդ՝ գնդապետ Արթուր Ազնաւուրեանը, ով անդրադառնալով ՀՀ Բանակի կազմաւորման եւ գործունէութեան պատմութեանը, կարեւորեց նաեւ Հայաստանի մասնակցութիւնը աշխարհում իրականացւող խաղաղապահ ուժերի ծառայական պարտականութիւններին:

Հայոց Բանակի օրւան նւիրւած տօնական միջոցառման աւարտին ներկաների մասնակցութեամբ կտրւեց 26-ամեայ բանակի տորթը, որին յաջորդեց գնդապետ Ազնաւուրեանի զաւակների՝ Գոռի (ֆլետա) եւ Գայիանէի (քանոն) ելոյթը՝ Թենի Յակոբեանի ընկերակցութեամբ:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ