Սրբոց Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներից այցելեցին Սրբազան Հօրը

Երեքշաբթի 30 յունւար 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Սրբոց Վարդանանց Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ տիկնայք Անահիտ Միխայեանը, Ալենուշ Բաղդասարեանը, Քառոլին Յովսէփեանը և պրն. Էդւարդ Աբրահամեանը:

Խորհուրդն եկած էր Վարդանանց տօնի առիթով Սրբազան Հօր հետ խորհրդակցելու և տօնի հետ կապւած տնօրինումների մասին խօսելու:

Խօսւեց նաև եկեղեցու և Հեշմաթիէ քաղաքամասի հետ կապւած հարցերի մասին: