Ծիածան Մանկապատանեկան Արւեստանոցի ուսուցչական կազմն Այցելեց Սրբազան Հօրը

Երեքշաբթի 30 յունւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան Ծիածան Մանկապատանեկան Արւեստանոցի տեսչուհի՝ տկն. Նադիա Այվազեանին և ուսուցչական կազմին:

Կազմն եկած էր Սրբազան Հօրը շնորհաւորելու Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով: Հանդիպումն առիթ եղաւ նաև խօսելու Ծիածանի աշխատանքների մասին:

Սրբազան Հայրն ողջունեց կազմին և իր խօսքերում ասաց՝ «Ամենասուրբ աշխարհը մանկական աշխարհն է, որի դաստիարակութեան լծւած էք դուք»: Ապա յաջողութիւն մաղթեց, իրենց կատարած նւիրական աշխատանքի մէջ: