Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի, թւականիս 24 յունւարից մեկնարկւեց դպրոցներում հոգեւորական-աշակերտական հանդիպումները:

Այդ իսկ առիթով Առաջնորդ Սրբազան հօր հրաւէրով եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի հաւանութեամբ, հիւրաբար մեզ մօտ է գտնւում Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը:

Հայր Սուրբը ընկերակցութեամբ Թեմիս Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպ. Աշգարեանի եւ յանձնախմբի քահանայ հայրեր՝ Արժ. Տիարք Գրիգորիս եւ Արիստակէսի ու միւս անդամների, այցելեց Ռոստոմ, Նւարդ Գիւլբենկեան եւ Մարի Մանուկեան դպրոցների աշակերտութեան:

Տարրական օղակի դպրոցների տեսչական կազմը եւ Սրբազան Հօր կողմից նշանակւած կրօնի ուսուցիչները աշակերտութեան մասնակցութեամբ, կազմակերպել էին հոգեւոր թեմաներով նկարչութեան եւ ձեռքի աշխատանքի ցուցահանդէսներ:

Հայոց Ազգային Ռոստոմ դպրոցում, Հայր սուրբին դիմաւորեցին դպրոցի տնօրէն՝ պրն. Մաշհադին և փոխտեսչուհի՝ տկն. Ժենիա Սուքիասեանը, որը նաև բարեգալստի խօսքով հանդէս եկաւ: Հանդիպմանը նաեւ մասնակցում էր կրօնի ուսուցչուհի՝ Օր. Սիլւա Գրիգորեանը : Սոյն դպրոցում ծրագրի աւարտին հանդէս եկաւ Մօնթէ Իսմայէլեանը, Մեսրոպ Մաշտոց երգով: Ապա գնահատւեցին գրքի ցուցահանդէսի վերաբերեալ շարադրութեան մրցութիւն շահող հինգերորդ դասարանի աշակերտներ՝ Լէօ Գաբրիէլեանը և Անդրէ Պօղոսեանը։

Յանձնախումբն ապա այցելեց Նւարդ Գիւլբենկեան տարրական դպրոց, ուր դիմաւորեց դպրոցի տնօրէն՝ պրն. Ուշալի և փոխտեսչուհի՝ տկն. Լեռնիկ Նազարեանի կողմից, ով բարի գալստի խօսք ուղղեց Հայր սուրբին: Այստեղ կրօնի ուսուցչուհի՝ երեցկին Գայիանէ Ստեփանեանի գլխաւորութեամբ երկրորդ տարրականի սաները հանդէս եկան «Սուրբ Աստւած »եւ Կոմիտասի «Մանուկների Հայր Մեր» հոգեւոր երգերով: Սոյն դպրոցում եւս գնահատւեց շարադրութեան մրցութեան մասնակից երրորդ դասարանի Մելւին Զէյնալին։

Հայր Սուրբը աշակերտութեան հետ գլխաւորաբար զրուցեց Աստծու Հայրութեան, եկեղեցի յաճախելու, Աստւածաշնչի ընթերցման ու Սուրբ Հաղորդութեան կարեւորութեան վերաբերեալ:

Հինգշաբթի, յունւարի 25-ի առաւօտեան, Հայր Սուրբը հանդիպեց Մարի Մանուկեան Օրիորդաց Միջնակարգ դպրոցի աշակերտուհիների հետ, որտեղ Հայր սուրբին դիմաւորեցին դպրոցի տնօրէնուհի՝ տկն. Սալիմին և փոխտեսչուհի՝ օր. Հռիփսիկ Առաքելեանը, իսկ բարեգալստեան խօսքով հանդէս եկաւ դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Արսինէ Մկրտիչեանը: Այստեղ էլ ներկայ էր պատկան կրօնի ուսուցչուհի՝ Տկն.Անահիտ Զարգարեանը: Յիշեալ դպրոցում եւս երգով հանդէս եկաւ՝ 10-երորդ դասարանի աշակերտուհի՝ Գալիա Յովսէփեանը «Իմ Անի» երգով, որը նոյնպէս շարադրութեան մրցութիւնում շահող է հանդիսացել։

Այս դպրոցում եւս Հայր Սուրբը կարեւորելով վերում յիշւած կէտերը, անդրադարձաւ աշխարհի արարչութեան եւ Աստծու արքայութեան վերաբերեալ:

Յատկանշական եւ գնահատանքի արժանի է դպրոցների ծնողական խորհուրդների ցուցաբերած համագործակցութիւնը:

Այցելութիւնները կը շարունակւեն հայոց միւս դպրոցներում:

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ