Իսլամական Յեղափոխութեան 39-րդ տարեդարձի նշում՝ Փերիոյ Կրթասիրաց Միութեան կողմից

Երեքշաբթի, յունւարի 30-ի երեկոյեան, Հ.Մ. Սիփան Միութեան Նայիրի սրահում, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց Միութեան նախաձեռնութեամբ, ջերմ մթնոլորտում տօնւեց Իրանի Իսլամական Յեղափոխութեան 39-ամեակը:

Ծրագրում ներկայ էին Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի, Անձնուրացների Յանձնախմբի, քոյր միութիւնների, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհրդի, Սասուն քաղաքամասի Հայոց դպրոցների փոխ-տեսուչների և ծնողական խորհրդների ներկայացուցիչները:

Ծրագրում եղան ինքնաբուխ արտայայտութիւններ, երգեր և արտասանութիւններ:

Ծրագրում նաև յայտարարւեց, որ 2018-ին լրանում է Միութեան հիմնադրման 90-րդ տարին:

Ստեղծւած ջերմ մթնոլորտում ներկաները հիւրասիրւեցին միութեան կանանց յանձնախմբի միջոցով պատրաստւած ուտեստներով:

Փերիոյ Կրթասիրաց Միութեան Վարչութիւն