ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սրբազան պաշտպանութեան նահատակների քոյրերի մեծարանքի հանդիսութիւն

Նահատակների մեծարգոյ քոյրերի մեծարմանը նւիրւած Աշուրայի պատգամաբերների առաջին համաժողովը Սրբազան պաշտպանութեան մէջ կանանց մասնակցութեան արժէքների ու ստեղծագործութիւնների տարածման կազմակերպութեան պետ` Մարիամ Մոջթահեդզադէի, Էմամ Մուսա Սադրի քրոջ՝ Ռոբաբէ Սադրի, Կանանց աշխարհազօրի կազմակերպութեան պետ` Մարիամ Ասլանիի եւ մի խումբ նահատակների քոյրերի մասնակցութեամբ5 երեքշաբթի յունուարի 23-ին տեղի ունեցաւ Իսլամական յեղափոխութեան եւ Սրբազան պաշտպանութեան նահատակների թանգարանի դահլիճում:

Համաժողովին մասնակցում էին հայ նահատակներ՝ Զօրիկ Մուրադեանի, Ռազմիկ Խաչատրեանի եւ Վազգէն Ադամեանի քոյրերը:

Համաժողովի ընթացքում Սրբազան պաշտպանութեան մէջ կանանց մասնակցութեան արժէքների ու ստեղծագործութիւնների տարածման կազմակերպութեան պետ՝ Մարիամ Մոջթահեդզադէն պարզաբանելով Սրբազան պաշտպանութեան ընթացքում կանանց դերակատարութիւնն ասաց. «Մեր քոյրերը Սրբազան պաշտպանութեան ութ տարիների ընթացքում եղբայրների կողքին շարունակեցին այս ճամբան եւ այդ ոգեւորութիւնը կանանց պատճառով էր ու եթէ դա չլինէր տղամարդկանց ներկայութեան ականատես չէինք լինի: Կանայք ու քոյրերը հասարակութեան մէջ տիրական դարձրին զոհաբերութեան ոգին»:

«Օրինակ երբ մեծապետականները Էմամ Մուսա Սադրի գոյութիւնն իրենց յառաջխաղացքի ճամբին արգելք համարեցին ու նրան իրանական 1357 թւականին առեւանգեցին, նրա քոյրը մինչեւ այսօր շարունակում է նրա ճամբան»,-հաւելեց նա:

Նա անդրադառնալով մեծարգոյ առաջնորդի արտայայտութիւններին, որտեղ Սրբազան պաշտպանութեան մշակոյթի տարածումը բոլոր սադրանքների չէզոքացման միջոցն է համարւել, յաւելեց. «Նահանգներում ստեղծւել է նահատակների քոյրերի աշխատանքային խումբ, սակայն աշխատանքի կորիզը ժողովրդային է եւ իրենք քոյրերը պիտի տարածեն դրա ուղերձը»:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com