Իրանահայ համայնքի մասնակցութիւնը` Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի ծրագրերին

Հինգշաբթի փետրւարի 1-ի առաւօտեան մեկնարկւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի միջոցառումները: Այդ առիթով, նոյն օրը առաւօտեան բահմանի 12-ին, որը համընկնում էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ լուսահոգի Էմամ Խոմէյնիի Իրան վերադարձին, համայն երկրում ղօղանջեցին եկեղեցիների զանգերը:

Առաւօտեան նաեւ իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի դամբարանում, որին իրենց մասնակցութիւնը բերեցին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:

Այդ առիթով Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից մի պատւիրակութիւն բաղկացած Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանի, Արժ. Տ. Վրթանէս քհն. Բաբախանեանի, Թ.Հ.Թ. Յարաբերական Մարմնի, Ս. Գէորգ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Սրբոց Վարդանանց եկեղեցիների, նաև Փերիոյ Կրթասիրաց Միութեան ներկայացուցիչներից, մեկնեցին Էմամ Խոմէյնի դամբարան և ներկայ գտնւելով արարողութեանը՝ յարգանքի տուրք մատուցեցին հանգուցեալ Էմամի յիշատակին: