ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ՝ ՊՐՆ. ԹՈՄԻԿ ԹՈՎՄԱՍԵԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Չորեքշաբթի 7 փետրւար 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակի մէջ ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ՝ պրն. Թոմիկ Թովմասեանին։

Պրն. Թոմիկ Թովմասեան փետրւար 1-3, 2018 մասնակցեց Անթիլիասում գումարւած Ազգային Կենտրոնական Վարչութեան նիստերին, հանդիպեց նաեւ Վեհափառ հայրապետի հետ։
Պրն. Թովմասեան ամփոփ կերպով զեկուցեց ժողովական աշխատանքների մասին, յատկապէս թեմ-կաթողիկոսութիւն եւ մեր թեմի հետ կապւած հարցերի շուրջ։ Պրն. Թովմասեանը իր գոհունակութիւնը յայտնեց ժողովի նիստերին իր մասնակցութեան համար։
Սրբազան հայրը մեծապէս գնահատեց պրն. Թովմասեանի մասնակցութիւնը եւ հրաւիրեց նրան յառաջիկայում ներկայ գտնւի Պատգամաւորական Ժողովին եւ Թեմական Խորհրդի նիստերին։