Նւիրատւութիւն Ս. Սարգիս Եկեղեցուն

Շաբաթ 17 փետրւար 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Տիրամայր Սոնա Աշգարեանին:

Տիրամայրն իր աւագ որդու՝ գերյարգելի Յովսէփ Վարդապետ Աշգարեանի նւիրատւութեամբ Առաջնորդ Սրբազանին յանձնեց գեղեցկօրէն պատրաստւած սկիհ, փառչ և բուրվառ Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցու կառուցման և օծման 45-ամեակի առիթվ:

Շնորհակալութիւն և օրհնախառն աղօթք ազնիւ նւիրատւին և իր ազնւափայլ մօր ու գերաշնորհ եղբօր: