Նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի՝ մեկնարկել է Աշակերտական Մշակութային Փառատօնը

Գեղեցիկ եւ կարեւոր աւանդոյթ է դարձել աշակերտական մշակութային փառատօնը, որը Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ տարիներ է, որ իրականանում է Թեհրանի հայոց թեմում Մշակութային Յանձնախմբի միջոցով, բոլոր օղակների աշակերտ-աշակերտուհիների համար:

Մշակութային փառատօնն առիթ է ընձեռնում մշակութային զանազան բնագաւառներում ի յայտ բերել ունակ պատանի երիտասարդներին:

Ուրբաթ, փետրւարի 16-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, առաւօտեան ժամը 10-ից մեկնարկեց մշակութային փառատօնի երաժշտական գործիքների բաժինը, որը տեւեց մինչեւ երեկոյեան ժամը 8-ը:
Փառատօնին ներկայ էին՝ Կրթական Խորհրդի ատենապետը եւ անդամները:

Ասմունքային փառատօնը կայանալու է փետրւարի 23-ին Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:

Այս տարւայ աշակերտական մշակութային փառատօնին մասնակցել են շուրջ 350 աշակերտ-աշակերտուհիներ: