ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան եւ պետականութեան հաստատման 100-ամեակի առիթով, Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական Յանձնախումբը իր երկրորդ նիստը գումարեց երեքշաբթի 20 փետրւար 2018-ին երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ յանձնախմբի բոլոր անդամների։

Յանձնախումբը նախ հաստատեց իր դիւանը հետեւեալ ձեւով.

1. Պրն. Ռոբերտ Բեգլարեան` Ատենապետ
2. Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեան` Ատենադպիր
3. Պրն. Վահիկ Աղաքեան` Նիւթականի պատասխանատու
4. Պրն. Գէորգ Վարդան` Խորհրդական
5. Պրն. Ֆրէդ Աշուղեան` Խորհրդական

Ժողովականները մտքերի փոխանակումից յետոյ կազմեցին 100-ամեակի յատուկ ուրւագիծ-ծրագիր իր ընդհանուր կէտերի մէջ, քարոզչական, մշակութային ձեռնարկներ, հրատարակչական, խորհրդաժողով, ուխտագնացութիւններ եւ այլ հաւանական աշխատանքներ։

Ժողովականներից իւրաքանչիւրը ստանձնեց որոշ պարտականութիւններ, ի պատրաստութիւն յառաջիկայ մարտի 13-ի միութիւնների ներկայացուցիչների հետ ունենալիք հանդիպումների։

Մեր կոչն ու թելադրանքը մեր միութիւններին, ժողովրդին այն է, որ մեզանից իւրաքանչիւրը յառաջիկայ իր կեանքի եւ գործունէութեան ընթացքում ապրի, գործի եւ իր մտածումների ու խոհերի մէջ ունեցած խորհուրդը հայոց պետականութեան, անկախութեան եւ իր մասնակցութիւնը բերի յառաջիկային տեղի ունենալիք ձեռնարկներին, որոնց թւականներն ու վայրերը շուտով ծանուցւելու են հայ հասարակութեան։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ