Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

Չորեքշաբթի փետրւարի 21-ի միջօրէին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներ՝ տիկնայք Սեդա Խաչատրեան, Նոյեմիկ Մեհրաբեան,ՓարիկՌաթէոսեան և Անուշ Յովսէփեանին:

Եկեղեցու Խորհրդի անդամներն եկած էին Սրբազան Հօրից ուղղութիւն ստանալու յառաջիկայ «Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ» տօնակատարութեան հետ կապւած, քանի որ տօնը համընկնում է նաև եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Անդամներն այս առիթով, խնդրեցին Սրբազան Հօրից, որ դպրութեան և կիսասարգաւակութեան ձեռնադրութիւն կատարւի, ի պայծառութիւն եկեղեցու:

Սրբազան Հայրը գնահատեց եկեղեցու խորհրդի նախանձախնդրութիւնը և անհրաժեշտ ուղղութիւններ տւեց տօնի կապակցութեամբ: