Յովիկ Մինասեանի այցն Ազգային Առաջնորդարան

Հինգշաբթի փետրւարի 22-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պրն. Յովիկ Մինասեանին:

Պրն. Մինասեանը իր «Քամարա գաւառը և նրա հայ ազգաբնակչութիւնը» հրատարակած գրքից մի օրինակ բերած էր Սրբազան Հօրը նւիրելու:

Սրբազանը մեծապէս գնահատեց իր այս աշխատանքը և նորանոր յաջողութիւններ ցանկացաւ իրեն: Յայտնենք, որ պրն. Մինասեանը, որպէս գրասէր բանահաւաք, մի քանի շահեկան գրքեր է հրատարակել հայերէն և պարսկերէն լեզուներով: