ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք, որ Մեծ Պահոց շրջանին Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ եւ բարձր հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ամէն երեքշաբթի օր հերթաբար մեր եկեղեցիներում տեղի է ունենում Արեւագալի հանդիսաւոր ժամերգութիւն այսպէս՝

1- Ս. Սարգիս եկեղեցի
27 Փետրւար 2018 առաւօտեան ժամը 9։00-ին

2- Սրբոց Վարդանանց եկեղեցի
6 Մարտ 2018 առաւօտեան ժամը 9։00-ին

3- Ս. Աստւածածին եկեղեցի
13 Մարտ 2018 առաւօտեան ժամը 9։00-ին

4- Ս. Մինաս եկեղեցի
20 Մարտ 2018 առաւօտեան ժամը 9։00-ին

Յայտնենք, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում եւս կատարւեց Արեւագալի արարողութիւնը։

Արարողութեան մասնակցում են Թեհրանի եկեղեցիների մեր քահանայ հայրերն ու Առաջնորդ Սրբազան հայրն ու Առաջնորդական Փոխանորդ Սրբազան հայրը։

Սիրով հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ Մեծ Պահոց այս շրջանին, մասնակցեն մեր բոլոր արարողութիւններին հաղորդւելու դարերից մեզ հասած հոգեպարար մեր ժամերգութիւններից մեզ փոխանցւող խորհրդին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ