ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Շաբաթ 26 դեկտեմբեր 2015-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագի եւ առաջին մարտիրոսի տօնն էր: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:

Այս առիթով, շաբաթ 26 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում կատարւեց հանդիսաւոր ս. պատարագ:

Պատարագեց եւ օրւայ առիթով քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը նշեց՝ «Սարկաւագութիւնը, որ կը յատկանշւի ծառայութեամբ, եկեղեցու բարձր աստիճաններից խոնարհագոյնն է: Սարկաւագութեան աւանդութիւնը սկսած է առաքելական շրջանին, երբ քրիստոնէական առաջին համայնքը, հոգատարութեան եւ սպասաւորութեան պաշտօնների համար, կարիք կզգայ ընտրելու եօթը սարկաւագներ: Ահաւասիկ այդ խումբի մէջ էր նաեւ Սուրբ Ստեփանոսը, որ նաեւ դարձաւ Քրիստոնէական Եկեղեցու անդրանիկ մարտիրոսն ու նահատակը: Հայ Եկեղեցին նշում է այս օրը, խոնարհութեամբ, ծառայութեամբ եւ նահատակութեամբ իր քրիստոնէական հաւատքը իրագործած առաջին վկային՝ Սուրբ Ստեփանոսի տօնը»:  «...Սուրբ Ստեփանոսի տօնը չի սահմանափակւում միայն սարկաւագներով, այլ տօնը իր մէջ է ներառում բոլոր նրանց, որոնք Նախավկայի օրինակով, տարբեր հանգամանքներով ու կերպերով ընտրած են ծառայութեան ճամբան եւ կը ծառայեն մեր եկեղեցուն ու ազգին»:

Սրբազան առաջնորդն իր քարոզի միւս բաժնում շեշտեց՝ «Յիսուսն ասում է՝ “Ո՛վ ինձ է ծառայում, իր ծառայութեան վարձքը անպայմանօրէն պէտք է ստանայ Աստծուց”»: «... ոչ թէ միայն Հայ Եկեղեցում, այլ քրիստոնէական բոլոր եկեղեցիներում էլ մեծ հանդիսութեամբ տօնւում է Ս. Ստեփանոսի տօնը»

Այս օրը համընկնում էր նաև այն օրւան, երբ 16 տարիներ առաջ, Սրբազան Հայրը, որպէս Թեհրանի Սրբազան Առաջնորդ, առաջին անգամ Թեհրան ժամանեց:  Այս առթիւ Սրբազան Հայրն արտայայտւեց՝ «Ահա 16 տարիներ է, ինչ ես ծառայում եմ և կը շարունակեմ ծառայել այնքան ժամանակ, որ Աստւած ինձ կեանք կը տայ:  Ես միշտ հայցել եմ Աստծու առաջնութիւնը և օրհնութիւնը և միշտ ասել եմ ես մի ծառայ եմ, իմ պարտականութիւնից աւելի ոչ մի բան չեմ կատարել:  Արդ խնդրում եմ, որպէսզի Աստծուն աղօթէք, որ ինձ առողջութիւն, մտքի պայծառութիւն և ուժ պարգևի, որպէսզի ձեզ հետ միասին շարունակենք ծառայել մեր թեմի ժողովրդին, որ մեր ազգի մի մասնիկն են, ուրեմն մենք կը ծառայենք մեր ողջ ազգին»:

Յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:

Նոյն օրը երեկոյեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի կողմից Սուքերեան սրահում, տեղի ունեցաւ ընդունելութիւն: Ընդունելութեան ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Արժ. Տ. Վարազդատ Աւ. քհն. Քեշիշեանն ու քահանայական դասը:  Ներկայ էին նաև բոլոր եկեղեցիներ խորհուրդների անդամները, սարկաւագները, կիսասարկաւագները, բոլոր եկեղեցիների երգեցիկ խմբերը և ազգային իշխանութիւնների ներկայացուցիչները:

Վերջում նւէրներ, կրօնական օրացոյցներ եւ երանաշնորհ Զարեհ Ազնաւուրեանի հեղինակած՝ «Սերտողութիւն Մատթէոսի Աւետարան»-ը տրւեց նոր ձեռնադրւած կիսասարկաւագներին, սարկաւագներին և երգեցիկ խմբերին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com