Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՍՈՐԻ-ԱՇՈՒՐԻ ՇԱՐՂ- ՀԱՄԱՅՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՊՐՆ. ԲԷՅԹ ՔՈԼԻԱՅԻՆ

Հինգշաբթի 1 մարտ 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բէգլարեանի ցաւակցական այցելութիւն տւեց Աշուրի Շարղ եւ Քիլտանի համայնքների պետական պատգամաւոր պրն. Բէյթ Քոլիային իր մօր մահւան առիթով, համայնքի կենտրոնում։

Պրն. Բէյթ Քոլիան իր անկեղծ եւ խոր շնորհակալութիւնները յայտնեց Սրբազան հօր եւ պրն. Բէգլարեանին իրենց այցելութեան առիթով, յայտնելով միաժամանակ իր սէրն ու յարգանքը առաջնորդ Սրբազան հօր։

Սրբազան հայրն իր կարգին նախ շնորհակալութիւն յայտնեց իր ազնիւ արտայայտութիւնների համար եւ այնուհետ իր ցաւակցութիւնները յայտնեց իր մօր մահւան տխուր առիթով, իրեն մաղթելով աստւածային մխիթարութիւն այլեւ առողջութիւն։

Հանդիպումը առիթ եղաւ միասին զրուցելու միջ-համայնքային յարաբերութիւնների եւ այդ յարաբերութիւնները ճիշտ կերպով մշակելու եղանակի մասին, խօսւեց նաեւ Թեհրանում Իրանի Եկեղեցիների Խորհրդի կազմութեան մասին, որի աշխատանքները ընթացքի մէջ են։

Վերջում Սրբազան հայրը պրն. Բէյթ Քոլեային նւիրեց Ս. Գրիգոր Նարեկացու Մատեան Ողբերգութեան գիրքը պարսկերէն թարգմանութեամբ։ Պրն. Քոլիան ինքն էլ Սրբազան հօր նւիրեց Նոր Կտակարանի գեղեցիկ պարսկերէն հրատարակութիւնից մի օրինակ։

Մօտաւորապէս մէկ ժամ տեւած հանդիպումը անցաւ շատ սիրալիր եւ մտերմիկ մթնոլորտում։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ