ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Թեհրանի թեմի Կրօնական Խորհրդի կողմից կեանքի կոչւած Երիտասարդաց Յանձնախումբը իր անդրանիկ նիստը գումարեց ուրբաթ 2 հոկտեմբեր 2015-ի երեկոյեան ժամը 6:00-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հովանաւորութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Ժողովը աղօթքով սկսեց իր աշխատանքներին: Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց բոլորին եւ գնահատեց նրանց միասնաբար Տէրունական Աղօթքը արտասանելու համար: Այնուհետ Սրբազան հայրը կարեւորութեամբ խօսեց Յանձնախմբի առաքելութեան եւ որոշ տեղեցութիւններ տւեց միջ-եկեղեցական կառոյցների մասին եւ այդ կառոյցների կողմից կազմակերպած շրջանային եւ միջազգային համաժողովներին մեր երիտասարդութեան մասնակցութեան եւ ունեցած գործօն մասնակցութեան մասին:

Ներածական այս բացատրութիւնից յետոյ Սրբազանը հրաւիրեց ժողովականներին ընտրելու իրենց դիւանը: Յետ կարճատեւ խորհրդակցութեան ժողովը ընտրեց իր դիւանը հետեւեալ ձեւով.

  1. Ագաթա ԱբրահամեանԱտենապետ
  2. Անիա ԽուդաբախշեանԱտենադպիր
  3. Սարգիս ԱբեդիՆիւթականի պատասխանատու

Սրբազան հայրը շնորհաւորեց նորընտիր դիւանը, յաջողութիւն մաղթեց յիշեցնելով բոլորին որ Յանձնախմբի ամէն մի անդամ ինքն իրեն որպէս ատենապետ, ատենադպիր եւ նիւթականի պատասխանատու զգալու է եւ ըստ այնմ գործելու, էականը լաւ դիւան ունենալը չէ, այլ բոլոր անդամների համատեղ գործակցութիւնն է կարեւոր:

Սրբազան հայրը թելադրեց, որ Յանձնախումբը կազմի իր տարեկան ծրագիրը եւ այնուհետեւ հետամուտ լինի նրա գործադրութեան:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com