Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Շաբաթ, թւականիս 24 փետրւարի առաւօտեան, դասարանային բաժանումներով տեղի ունեցաւ հագեւորական-աշակերտութիւն հանդիպում Արարատ դպրոցի տարրական օղակի հետ։

Հանդիպմանը ներկայ էին Արժ. Գրիգորիս քհն. Ներսէսեանը ընկերակցութեամբ՝ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի ներկայացուցիչը, որոնք դիմաւորւեցին դպրոցիս փոխտեսչուհի՝ տկն. Մարգարիտ Խաչատրեանի և կրօնի դասատու՝ տկն. Իդէթ Սարգսեանի կողմից։

Առաջին փուլում ներկայ էին վեցերորդ եւ չորրորդ դասարանի աշակերտները։ Երկրորդ փուլում իրենց մասնակցութիւնը բերեցին հինգերորդ դասարանի և ապա վերջում առաջինից երրորդ դասարանի աշակերտուհիները։

Բոլոր պահերը մեկնարկւեցին աշակերտուհիների միջոցով Տէրունական աղօթքի երգեցողութեամբ ու կրթօջախի օրհնութեամբ: Ապա ցուցադրւեցին մուլտֆիլմեր Յիսուսի ծննդեան, տաճար ընծայման ու տասներկու տարեկան հասակում տաճարում լինելու, Սուրբ մկրտութեան ու անապատի փորձութեան հատւածներից։ Ապա քահանայ հայրը աշակերտների հետ զրուցեց Աստծու հետ մտերմիկ յարաբերութեան հաստատման ազդակների՝ Աղօթելու, Աստւածաշնչի ընթերցման և Եկեղեցի յաճախելու ու Ս. եւ անմահ Պատարագին մասնակցելու մասին, նաեւ յիշելով Յիսուսի մանկութեան շրջանում ապրած սրբակրօն կեանքը, անւանակոչութիւնից սկսւած մինչև տասներկու տարեկան հասակում, Իր իսկ կողմից յայտարարած յորդորը թէ՝ «Արդեօք չգիտէք Ես Երկնաւոր Հօրս տանը պիտի լինեմ»- քաջալերեց աշակերտներին հետեւելով նրա օրինակին, յաճախել եկեղեցի։ Ակնարկեց թէ Յիսուսը մանուկ հասակում ատակ էր Աստւածաշնչի ընթերցման եւ այսպիսով յորդորեց ընտանիքի Աստւածաշնչի ընթերցմամբ լիցքաւօրէն իրենց կեանքը։

Նաեւ ակնարկելով Քրիստոսի որպէս փրկագին ընծայւելու պարագային կարեւորեց նւիրաբերութիւնը։

Բոլոր փուլերի աւարտին աշակերտները խանդավառութեամբ ստացան օրհնւած ջուր եւ հաց։ Այստեղ ևս գնահատւեց շարադրութեան մրցութիւնում շահող չորրորդ դասարանցի՝ Մարիսա Բոնիաթեանը։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ